Իրադարձություններ Հայաստանում
Ֆինլանդիայի փորձը կբերվի Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն Պեկկա Պուշկային, ով միաժամանակ առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահն է։
Շնորհակալություն հայտնելով նախարարությունում հյուրընկալվելու համար` Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ անհնար էր չօգտվել մեծ գիտնականի Հայաստանում գտնվելու հանգամանքից, մանավանդ, որ Ֆինլանդիայում և Եվրոպայում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում արձանագրված լուրջ հաջողություններում մեծ է անձամբ Պեկկա Պուշկայի և նրա ղեկավարած կառույցների` միջազգային մի քանի ասոցիացիաների դերը։
Պեկկա Պուշկան փաստեց, որ դեռ անցած դարի 60-70-ական թվականներից Ֆինլանդիայում լուրջ խնդիր էր ոչ վարակիչ և առաջին հերթին սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ էին մահանում։ Գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ` հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն էին։
«Իհարկե, ցանկացած երկրի համար կարևոր է լավ հիվանդանոցներ ունենալն ու ճիշտ բուժում իրականացնելը։ Սակայն դեռ այն ժամանակ գիտականորեն ապացուցված էր, որ առավել կարևոր է հիվանդության կանխարգելումը։ 70-ական թվականներից նախ երկրի հյուսիսային հատվածում, ապա ողջ Ֆինլանդիայում սկսեցինք կանխարգելիչ բազմաշերտ ծրագրեր իրականացնել` հետզհետե խորացող պայքար ծխախոտի ու ալկոհոլի դեմ, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրում։ Արդյունքներն ավելին էին, քան մենք էինք սպասում։ Վերջին 30 տարում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոնների կանխարգելման արդյունքում Ֆինլանդիայում 35-64 տարիքային խմբում 80 տոկոսով նվազեց մահացությունը սրտանոթային հիվանդություններից, 10 տարով երկարեց կյանքի տևողությունը», - ասաց Պեկկա Պուշկան։
Պեկկա Պուշկան այդ հաջողության գրավականներից մեկն էլ համարում է այն, որ իրենց երկրում առողջապահական խնդիրներին միջհամակարգային մոտեցում է ցուցաբերվում։ Ցանկացած գերատեսչություն յուրաքանչյուր ծրագիր մշակելիս հաշվի է առնում առողջապահական առումով ազդեցության գնահատականները։
Նախարար Դումանյանն իր հյուրին ներկայացրեց, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանում նախատեսված ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձավ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի սկրինինգների իրականացմանը։
«Այս հիվանդությունները մեր երկրում մահացության կառուցվածքում 78 տոկոս են կազմում` զբաղեցնելով առաջին երեք տեղը։ Հենց այստեղ ենք ցանկանում կտրուկ քայլեր իրականացնել` առաջնորդվելով Ֆինլանդիայի փորձով։ Միաժամանակ ակնկալում ենք Ձեր ղեկավարած ինստիտուտի աջակցությունը մեզ համար գերակա մի շարք լուրջ ծրագրերի` առաջին հերթին հիվանդությունների վարման ուղեցույցների, բուժման չափորոշիչների և սխեմաների ներդրման գործում։ Ծավալուն այս աշխատանքը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային իստիտուտը սկսել է։ Մեծ կլինի Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի աջակցությունը, եթե մեզ տրամադրվեն Ձեր երկրում կիրառվող չափորոշիչները` դրանց հիման վրա ազգային պրոտոկոլներ մշակելու համար»,-ասաց նախարար Դումանյանը։
Նա համառոտ ներկայացրեց 1992-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ստեղծման պատմությունը, այդ կառույցի առջև ծառացած այժմյան խնդիրները։ Նախարարն ընդգծեց, որ բարեփոխումների լուրջ ծրագրերի նախապատրաստության փուլում առավել կարևորվում է ԱԱԻ դերն ու նշանակությունը։ Այս ենթատեքստում ակնկալվեց Պեկկա Պուշկայի կողմից ղեկավարվող Առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիային անդամակցությունն ու հետագա աջակցությունը։
Ֆինլանդիացի հյուրը, դրական արձագանքելով Դերենիկ Դումանյանի առաջարկին, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս օգտակար լինել Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերին։
25.06.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ